Եվրոպական խորհրդարանը X սոցիալական ցանցում հայտարարություն է տարածել, շեշտելով, որ չի ճանաչում Վրաստանի ներկայիս կառավարությունը։ «Վրաստանը չի կարողանա միանալ ԵՄ-ին, քանի դեռ նրա կառավարությունը չի փոխել իր ավտորիտար ուղղվածությունը։ ԵՄ-ին Վրաստանի անդամակցությունը փաստացի դադարեցված է՝ մինչև արդար ընտրությունների անցկացում»,- նշված է հայտարարության մեջ։               
 

Ժիրինովսկին առաջարկում է կիսել ՈՒկրաինան

Ժիրինովսկին առաջարկում է կիսել ՈՒկրաինան
25.01.2014 | 16:53

ՌԴ Լիբերալ դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին մեկնաբանել է Կիևի դեպքերը` կարծիք հայտնելով, որ քաղաքակիրթ ձևով ՈՒկրաինայի բաժանումը կօգնի լուծել երկրում առաջացած խնդիրները: Նա ներկայացրել է կոնֆլիկտի լուծման իր տարբերակը:

«Այնտեղ կան տարբեր ժողովուրդներ: Նրանք բոլորն ուժեր են: Կան մարդիկ, ովքեր իսկապես ժողովրդավարություն են ուզում, և կան ուղղակի հետաքրքրասերներ, ծայրահեղականներ, որոնք պատերազմ են փնտրում: Դա անարխիա է, դրանով հարց չես լուծի»,-ասել է քաղաքական գործիչը, ում գնահատականով այժմ ՈՒկրաինայում ապրում են երկու տարբեր ժողովուրդներ` ռուսներ և ռուսացած ուկրաինացիներ, ովքեր միշտ էլ դեմ են հանդես գալու, քանի որ միշտ ապրել են Ավստրո-Հունգարիայի կազմում:
Ժիրինովսկին գտնում է, որ ՈՒկրաինան պետք է կիսել` կաթոլիկներին տալ Արևմուտքը, ուղղափառներին` Արևելքը: «ՈՒկրաինայի բաժանումը կփրկի վիճակը»,-ասել է նա:
ՌԼԴԿ առաջնորդը համոզված է, որ ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը կամավոր չի լքի նախագահի պաշտոնը. «Ընդդիմությունը զուր հույսեր է փայփայում այդ առումով: Յանուկովիչը, ինչպես որ մենք սպասում ենք, լավ դաշնակից չի լինի Ռուսաստանի համար, որովհետև նրա համար ավելի շահեկան է ողորմություն ստանալ Արևմուտքից»,-եզրափակել է պատգամավորը:

Հասմիկ ՄՈՎՍԻՍՅԱՆ

Դիտվել է՝ 1154

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ